ՌԱԴԻՈ

Պողոսյան. «Մայիլյանի մասնակցության դեպքում Արցախում կլինեն մրցակցային ընտրություններ»

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախում սպասվող ընտրություններին և ընտրություններում արտգործնախարար Մասիս Մայիլյանի թեկնածության առաջադրմանը:
Sputnik
Պողոսյան. «Մայիլյանի մասնակցության դեպքում Արցախում կլինեն մրցակցային ընտրություններ»

Արցախի Հանրապետության ընտրություններում Մասիս Մայիլյանի թեկնածության առաջադրումը հնարավորություն կտա ապահովել մրցակցային ընտրություններ: Այս մասին  Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Թևան Պողոսյանը։

Սամվել Բաբայանը լուրջ մրցակիցներ չի տեսնում 2020 թվականի Արցախի ընտրություններում

«Նախկինում մեր մեծագույն խնդիրներից մեկն այն էր, որ ընտրություններում կար ֆավորիտ, շատերը չէին գիտակցում ընտրությունների էությունը և ասում էին, եթե կոնկրետ մարդու չընտրեն, ապա ու՞մ պետք է ընտրեն, իսկ հիմա կլինեն մրցակցային ընտրություններ: Ընդ որում՝ նույն օրը կայանալու են և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրություններ: Կյանքը ցույց կտա, թե ինչպիսի դասավորումներ կլինեն նախընտրական շրջանում, կամ ով ում կսատարի գալիք ընտրություններում»,- նշեց Պողոսյանը: 

Նրա կարծիքով՝ եթե փորձեն ասել, որ Մայիլյանը եղել է ընդդիմադիր պայքարում, թող հիշեն, որ Վիտալի Բալասանյանը նույնպես Բակո Սահակյանի հետ հանդես է եկել ընդդիմադիր դիրքերում:

Ադրբեջանի արձագանքը կանխատեսելի էր. տարակուսանք են առաջացնում Վրաստանը և Ուկրաինան

«Թեկնածուներին նախկին կամ ներկա իշխանության հետ կապելը սխալ է ու պրիմիտիվ և դա ավելի շատ կարելի է բնութագրել որպես հայացք Երևանից, հետևաբար, պետք է նոր որակով վերաբերվել արցախյան ընտրություններին և ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե ինչպիսի ծրագրեր են ներկայացնելու թեկնածուները, ինչ տեսլականներ և ինչ մոտեցումներ են նախանշվելու»,- ասաց Պողոսյանը:

ՀՀ ԱԽ քարտուղարը Արցախի նախագահի հետ քննարկել է ՀՀ ընտրությունների քարոզարշավի ընթացքը

Պողոսյանը կարևորում է նաև այն հանգամանքը, թե ինչպիսի թիմով կամ կաբինետով կներկայանան թեկնածուները և ինչ պաշտոններ կզբաղեցնեն ընտրություններից հետո, ուստի պետք է ոչ թե Երևանից եկող ազդակներով նայել արցախյան ընտրություններին, այլ փորձել օգնել` ինչպես ընտրություններում քաղաքական ծրագրեր պատրաստել, ինչ մոտեցումներ կարելի է ցուցաբերել:

Եվ, անկախ ամեն ինչից, վերջնական որոշումը կայացնելու է արցախցին, համոզված է Թևան Պողոսյանը:

Իշխանությունների միջև անհամաձայնությունները պետք չէ որակել որպես ողբերգություն. Բակո Սահակյան