«Օրակարգում պայմանագիրը խզելու հարց չկա». փոխվարչապետը` ՀԿԵ-ի հետ աշխատանքների մասին

Մհեր Գևորգյանը վստահեցրել է, որ ռուսական կողմի հետ երկաթգծի ապագա զարգացման հեռանկարներն են քննարկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղիների» հետ պայմանագիրը խզելու հարց օրակարգում չկա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել նրանք

«Հայ-ռուսական քննարկումների  օրակարգում է երկաթգծի ապագա զարգացումը  և իրենց ռազմավարությունը։ Պայմանագիրը խզելու հարց ընդհանրապես չկա օրակարգում»,- ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսական մի շարք ԶԼՄ–ներ գրեցին, որ իբր «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը պատրաստվում է Հայաստանի իշխանության հետ խզել պայմանագիրը։

Ավելի վաղ այդ մասին գրել էր RTVI հեռուստաընկերությունը` հղում անելով «Ռուսաստանի և Հայաստանի բանակցությունների ընթացքին քաջատեղյակ աղբյուրին»։ Իբր նման որոշումը կապված է Հայաստանում գործող դուստր ձեռնարկության դեմ հարուցած քրեական գործի հետ։

RTVI –ին տված հարցազրույցում Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևն ասել էր` Հայաստանը մի իրավիճակ է ստեղծել, որի դեպքում ՀԿԵ–ն չի կարող նորմալ աշխատել. առգրավվել են 10 տարվա փաստաթղթեր, անապացույց մեղադրանքներ են ներկայացվել և որևէ երաշխիք չի տրվել։

«Անգամ ճգնաժամի ժամանակ ոչ ոքի չկրճատեցինք». ՀԿԵ–ի տնօրենը` Հայաստանում աշխատելու մասին

«Անտեսվում են մեր այն փաստարկները, որ ավելի վաղ իրականացված ստուգումներից հետո խախտումներ չեն բացահայտվել, և կոնցեսիայի պայմանները կատարվում են», – ասել էր Տոկարևը։

Չի կարելի Հարավկովկասյանի հարցը օդից կախված թողնել. Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ

Հիշեցնենք` «ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և զբաղվում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարմամբ: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: