ՌԱԴԻՈ

Մխիթարյան. «Սիլիկոնյան հովիտը միայն պետության աշխատանքի արդյունքը չէ»

ՏՏ ոլորտի մասնագետ, «Հելիքս» ընկերության նախագահ Արամ Մխիթարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե կարո՞ղ է արդյոք Հայաստանը տեսանելի ապագայում ունենալ իր «Սիլիկոնային հովիտը»:
Sputnik
Մխիթարյան. «Սիլիկոնյան հովիտը միայն պետության աշխատանքի արդյունքը չէ»

Հայաստանում տեսանելի ապագայում «Սիլիկոնային հովիտ» ունենալը հնարավոր է և կախված է ներդրվող ջանքերից: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՏՏ մասնագետ Արամ Մխիթարյանը։

ՀՀ տեխնոլոգիական բուհերի ոչ բոլոր շրջանավարտներն են պատրաստ աշխատել ՏՏ ընկերություններում

«Նմանատիպ պրոդուկտ ստանալը, ինչպիսին «Սիլիկոնային հովիտն» է, միայն պետության աշխատանքի արդյունքը չէ: Դա պետք է լինի նաև ՏՏ ոլորտի հայկական ընկերությունների ճիշտ աշխատանքի արդյունքը: Իհարկե, դա հնարավոր է թեորիապես, սակայն դրա համար անհրաժեշտ են շատ կարևոր հանգամանքներ, առաջին հերթին՝ կադրերի առկայությունը, և երկրորդ՝ բիզնես մթնոլորտի, վենչուրային  կապիտալի, ազատ ֆինանսական միջոցների առկայությունը, որ պետք է ապահովել»,- նշեց նա։ 

Մասնագետի փոխանցմամբ՝ այս պահին ցանկացած հայկական ստարտափ քիչ թե շատ հաջողություն ունենալու դեպքում առաջին հերթին փորձում է վենչուրային միջոցները գտնել «Սիլիկոնային հովտում», որովհետև այնտեղ են կենտրոնացած նմանատիպ ֆոնդերը:

Հայաստանի հայթեք միության ղեկավարն արժանացել է «Ականավոր մարդկանց մրցանակի»

Արամ Մխիթարյանը նշում է, որ վերջին տարիներին բավական մեծ ընկերություններ մուտք գործեցին Հայաստան ու տեղում գրասենյակներ բացեցին, որտեղ աշխատում են իրենց ծրագրավորողները: Աճի միտում, իհարկե, կա: Համապատասխան բարձրակարգ կադրերի առկայության դեպքում նման ընկերություններն ավելի շատ քանակով Հայաստան կգան: