«Լավ աղջիկ և ուղղակի աստղ». ծիծաղելի քամելեոնը օճառի պղպջակներ է որսում. տեսանյութ

Համացանցում զվարճալի տեսանյութ է հայտնվել, որում քամելեոնը թաթերով օճառի պղպջակներ է որսում։ Նա բարձրանում է թաթերի վրա և ձգվում գունավոր պղպջակների հետևից։
Sputnik

Շատերի համար քամելեոնները պատկանում են մողեսազգիներին, որոնք կարող են միայն փոխել մարմնի գույնը. սա կենսաբանների դեպքում, իսկ օրինակ` բանասերների համար քամելեոնն անսկզբունքային մարդ է, որը հեշտությամբ փոխում է իր հայացքները` կախված իրադրությունից։ Բայց այն, որ քամելեոնն ասոցացվի «սոցցանցերի աստղ» հասկացության հետ, արդեն նորություն է։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է քամելեոնը տիրոջ ձեռքի մեջ կանգնած թաթերով օճառի պղպջակներ որսում։ Նա դա այնքան տարված է անում, որ բարձրանում է թաթերի վրա և ձգվում գունավոր պղպջակների հետևից։ Կադրից դուրս տերն ամեն կերպ խրախուսում է իր կենդանուն և լավ աղջիկ անվանում նրան։

Օգտատերերն ուղղակի հիացած են այս տեսանյութով, և որոշ ժամանակ անց հսկայական թվով «լայքեր» ու մեկնաբանություններ է հավաքել։

Թեպետ, դատեք ինքներդ։

Հոր ու դստեր «լոգարանային» ջերմ դուետը հիացրել է մարդկանց. տեսանյութ

«Ի՜նչ լավիկն են». փոքրիկն ու բրդոտ շունը գերել են օգտատերերին. տեսանյութ


«Մի վախեցի՛ր, քեզ էլ կտամ». փոքրիկն ու կատուն միասին բուլկի են ուտում. հուզիչ տեսանյութ

Փոքրիկն ականջով ինչ-որ աներևակայելի բան է անում․ տեսանյութ