«Բոլորը դեմ էին, բայց ինձ համար միևնույն էր». ինչպես է Ուեսթը սիրահարվել Քիմին

Ամերիկացի հայտնի ռեփերին ամեն գնով փորձել են հետ պահել Քիմ Քարդաշյանի հետ շփումից, սակայն նա չի լսել ընկերներին և այժմ երջանիկ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը E!News-ին տված  հարցազրույցում անկեղծացել է և պատմել, թե ինչպես է սիրահարվել կնոջը` Քիմ Քարդաշյանին։

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին և համատեղ սելֆի հրապարակել. տեսանյութ

Քանյեն խոստովանել է, որ Քիմին տեսնելիս նրա հանդեպ ուժեղ ձգողականություն է զգացել։

«Ամեն անգամ, երբ նրա կողքին էի կամ տեսնում էի նրան, զգում էի, որ մագնիսի նման ձգում է նրա էներգիան», – ասել է ռեփերը։

Նրա խոսքով` շրջապատում փորձել են իրեն հետ պահել Քիմի հետ շփումից։

«Բոլորը նախազգուշացնում էին, որ չեմ կարող լինել նրա հետ, որ նա ռեալիթի շոուի աստղ է և կարող է վտանգել կարիերան։ Իսկ ես պատասխանում էի`  ինձ համար միևնույն է, քանի որ սիրում եմ նրան», – պատմել է Ուեսթը։

«Հինգ տարի՝ չորս երեխա». Քիմն ու Քանյեն նշում են «փայտե հարսանիքը»

Ռեփերի խոսքով` Քիմը շատ սիրառատ, լավ, համարձակ և ուժեղ կին է։

«Դուք դեռ ամուսնուս չգիտեք». Քարդաշյանը պատմել է Քանյե Ուեսթի պերֆեկցիոնիզմի մասին

Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանն ամուսնացել են 2014 թվականին։ Զույգը 4 երեխա ունի` 2 դուստր (Նորթը և Չիկագոն) և 2 որդի (Ուեսթը և Սեյնթը)։