Խոշոր ավտովթար Երևանում. կա 5 վիրավոր

Երևան քաղաքի Գարեգին Նժդեհ-Սևանի փողոց խաչմերուկում բախվել են BMW–ն ու Ford Transit–ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. բախվել են 2 ավտոմեքենա, կա 5 վիրավոր, գրում է shamshyan.com-ը։

Շղթայական ավտովթար Իսակովի պողոտայում. Opel-ը վերածվել է մետաղե ջարդոնի

Դեպքը տեղի է ունեցել Ժամը 11:10-ի սահմաններում։ Գարեգին Նժդեհ-Սևանի փողոց խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 73 RՏ 773 համարանիշի և Ford Transit մակնիշի 231 AG 61 համարանիշի ավտոմեքենաները:

Խոշոր վթար Երևանում. մեքենաների բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է

Մեքենաների մեջ եղած ուղևորներից 5–ը տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Հետաքննիչի հանձնարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Վթար Կոտայքի մարզում. կին վարորդը Mercedes-ով կոտրել է գովազդային վահանակը և բախվել ծառին