Վարչապետն Օսիպյանին ազատել է խորհրդականի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել Վալերիյ Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:

Վանեցյանի ու Օսիպյանի պաշտոնանկություններով կառավարությունն ուժեղացել է. Հակոբ Արշակյան

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականի մասին լուրերը տարածվել էին դեռ մեկ շաբաթ առաջ, երբ հայտնի դարձավ, որ ոստիկանապետի պաշտոնից ազատվելուց ու խորհրդական նշանակվելուց հետո նա նոր պաշտոնում աշխատանքի չի գնացել։

Օսիպյանը նոր պաշտոն է ստացել

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո հայտնի դարձավ, որ Օսիպյանն արձակուրդ է վերցրել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 18–ին Վալերիյ Օսիպյանն ազատվել էր ՀՀ ոստիկանապետի պաշտոնից և նույն օրը նշանակվել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։