Ռուսական ընկերությունը iPhone–ն այնպես է ձևափոխել, որ գինը հասել է 15 մլն դրամի. լուսանկար

Caviar–ը ոսկյա նախշերով ու ադամանդներով է պատել սմարթֆոնը, որի սովորական տարբերակն էլ առանձնապես էժան չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական Caviar ընկերությունը, որը զբաղվում է ֆլագմանային սմարթֆոնների լյուքս տարբերակների թողարկմամբ, ներկայացրել է iPhone 11 Pro Victory էքսկլյուզիվ շարքը։

Caviar–ն այնպես է ձևափոխել է տեսախցիկի հատվածի դիզայնը, որ դրանք արդեն առանձին քառակուսու մեջ չեն։ Լատիներեն «V» տառի տեսքով նախշը հետնամասը բաժանել է երկու մասի։

Շարքի ամենաէժան սմարթֆոնը iPhone 11 Pro Victory Titanium-ն է, որն ունի 64 ԳԲ ներքին հիշողություն և արժե 4290 դոլար (ավելի քան 2 մլն դրամ)։

Ալիգատորի կաշվից պատրաստված հետնամասով և ոսկյա տարրերով սմարթֆոնն էլ կարժենա 12 790 դոլար (ավելի քան 6 միլիոն դրամ)։ Իսկ ադամանդապատ տարբերակն ամենաթանկն է` 32 070 դոլար (15 միլիոն դրամ)։

Նշենք, որ այս տարվա սեպտեմբերին թողարկված iPhone 11 Pro–ի գինը սկսվում է 1100 դոլարից (մոտ 520 հազար դրամ)։

«Գահերի խաղը» սերիալի ոճով թանկարժեք սմարթֆոն է ներկայացվել. տեսանյութ