ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Nordwind Airlines ռուսական ավիաընկերությունը հայտարարել է Վորոնեժ–Երևան և հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթեր բացելու մասին։ Առաջին չվերթը նախատեսված է սեպտեմբերի 30–ին, իսկ թռիչքների ծրագիրը նախատեսված է մինչև եկող տարվա մարտի 25–ը։
Մինչ այս Վորոնեժ–Երևան ուղղությամբ աշխատում էր միայն Aircompany Armenia ընկերությունը, որը կշարունակի այդ ուղղությամբ թռիչքները։
Nordwind Airlines–ի թռիչքները կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի Embraer 190 օդանավերով` նախատեսված 110 ուղևորի համար։ Թռիչքը կտևի 2,5 ժամ։
«Արմավիան» օդի փողը չի տվել. լուծարվող խոշոր ընկերությունները Հայաստանին 47 մլրդ են պարտք
Nordwind Airlines–ը ռուսական ավիաընկերություն է` ստեղծված 2008թ–ին։ Ինչպես Pegas Fly–ը, սա նույնպես «Պեգաս Տուրիստիկ» տուրօպերատորի դուստր ընկերությունն է։
Ե՞րբ կվերականգնվի Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը. Կրեմլի պարզաբանումը