Պատասխանում ենք յուրաքանչյուր կրակոցին. ԶՈՒ գլխավոր շտաբի պետը` առաջնագծի մասին

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ–լեյտենանտ Արտակ Դավթյանը խոսել է հայ–ադրբեջանական սահմանին և Արցախում տիրող իրավիճակի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Արցախի շփման գծում իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ–լեյտենանտ Արտակ Դավթյանը։

Ադրբեջանն Արցախի ուղղությամբ մոտ 800 կրակոց է արձակել

Նրա խոսքով` առանձին միջադեպեր միշտ էլ կան, բայց կրակոցների թիվը պակասել է։

Ինչ վերաբերում է Տավուշի մարզում, հայ–ադրբեջանական սահմանին գրանցված ողբերգական դեպքերին, ապա իրավիճակն այնտեղ գրեթե անփոփոխ է. ժամանակ առ ժամանակ կրակոցներ են հնչում։ Անցած շաբաթ ադրբեջանական կրակոցների հետևանքով 1 զինծառայող զոհվել է, երեքը` վիրավորվել։

Դիվերսիոն փորձ, կրակոցներ և օդային սադրանք. ինչպես է շաբաթն անցել առաջնագծում

Դավթյանի խոսքով` հայկական կողմը համարժեք պատասխան է տալիս հակառակորդի յուրաքանչյուր խախտմանը։ Նա վստահեցրեց, որ ոչ մի ագրեսիվ գործողություն անպատասխան չի մնացել։