ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովին: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել ներդրումների ծավալման և ապագայում կոնկրետ ծրագրերի իրագործման հեռանկարներին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նիկոլ Փաշինյանը և Օլեգ Բելոզյորովը մտքեր են փոխանակել նաև Սև ծովով դեպի Ռուսաստանի Դաշնություն բեռների լաստանավային փոխադրումների ուղղությամբ համագործակցություն հնարավորությունների շուրջ:
Հիշեցնենք, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունը` «Հարավկովկասյան երկաթուղին, զբաղվում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարմամբ: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
Այս տարվա սեպտեմբերի 20–ին Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնեց, որ ՌԴ կառավարությունը դիտարկում է Հայաստանի երկաթուղու կառավարումը դադարեցնելու հնարավորությունը։ RTVI –ին տված հարցազրույցում Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևն ասել էր` Հայաստանը մի իրավիճակ է ստեղծել, որի դեպքում ՀԿԵ–ն չի կարող նորմալ աշխատել. «Անտեսվում են մեր այն փաստարկները, որ ավելի վաղ իրականացված ստուգումներից հետո խախտումներ չեն բացահայտվել, և կոնցեսիայի պայմանները կատարվում են», – ասել էր Տոկարևը։
«Ռուսական երկաթուղիները» կխզի՞ պայմանագիրը. ՀՀ տրանսպորտի նախարարության մեկնաբանությունը
2018 թվականի օգոստոսին ՀԿԵ–ում («Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի դուստր ընկերություն) խուզարկություններ անցկացվեցին, որոնց ընթացքում աշխատանքային փաստաթղթեր առգրավվեցին։ Իսկ սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ» թերթի հետ հարցազրույցում ասաց, որ չարաշահումները մոտ 60 միլիոն դոլար են կազմել։ ՀՀ ՊԵԿ–ը կամ կառավարությունը դեռ չեն հայտնել ստուգումների ավարտի մասին ու իրավական բնույթի եզրահանգում չեն արել։
Չի կարելի Հարավկովկասյանի հարցը օդից կախված թողնել. Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ