Օհանյանը խոստացավ վերադառնալ կնոջ հետ. երեխային մկրտելու հարցը դեռ կքննարկեն

Ամերիկահայ միլիոնատերն իր «Առանց թույլատվության» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսի ժամանակ Երևանում պատասխանել է նաև ընտանիքին վերաբերող որոշ հարցերի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը «Առանց թույլատվության» գիրքը գրել է, որպեսզի պատասխանի իրեն հաճախ տրվող հարցին։ Նա այդ մասին ասաց այսօր Երևանում «Առանց թույլատվության» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում։

«Երիտասարդ գործարարներից շատերն ինձ հարցնում էին` որն է իմ հաջողության գաղտնիքը։ Բոլորի հարցերին պատասխանելու փոխարեն ես որոշեցի մեկ գիրք գրել»,– ասաց նա` նշելով, որ գիրքը գրվել է 1 շաբաթվա ընթացքում, երբ մեկ շաբաթ կարողացել է հրաժարվել համացանցից։

Գրքի վերնագիրը ծագել է այն բանից հետո, երբ Օհանյանն իր նախաձեռնությունները կյանքի է կոչել առցանց` առանց թույլտվությունների։

Օհանյանը խոստացավ վերադառնալ կնոջ հետ. երեխային մկրտելու հարցը դեռ կքննարկեն

«Ուզում եմ, որ սա հզորացնի այլոց, թև ու թիկունք տա, վստահություն առ այն, որ շատ քայլեր կարելի է անել առանց ուրիշների թույլտվություններին սպասելու։ Համացանցը և առցանց գործիքներն այդ հնարավորությունն այսօր ձեզ համար ստեղծում են»,– ասաց Օհանյանը։

Հայազգի գործարարը նշեց, որ միայն մի քանի օրով է ժամանել Հայաստան, որից հետո մեկնելու է ԱՄՆ` քրոջ հարսանիքին մասնակցելու։

Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` Ալեքսիս Օհանյանը չբացառեց, որ հաջորդ անգամ Հայաստան կգա կնոջ` Սերենա Ուիլյամսի հետ։ Այս անգամ նրա զբաղվածությունը թույլ չի տվել։

Օհանյանը խոստացավ վերադառնալ կնոջ հետ. երեխային մկրտելու հարցը դեռ կքննարկեն

Օհանյանը չբացառեց, որ հետևելով Քիմ Քարդաշյանի օրինակին` կդիտարկի նաև դստերը Հայաստանում մկրտելու տարբերակը։

Հիշեցնենք` 2016 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի էր ունեցել Ալեքսիս Օհանյանի նշանադրությունը թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ: 2017 թվականի սեպտեմբերի 1-ին ծնվել էր նրանց դուստրը՝ Օլիմպիա Օհանյանը: Օհանյանն ու Ուիլյամսը պաշտոնապես ամուսնացան 2017 թվականի նոյեմբերի 16-ին։