Նախագահ Սարգսյանը նոր օգնական ունի

Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել` անվտանգության հարցերով փորձագետ Էդուարդ Աբրահամյանին նշանակելով նախագահի oգնական։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 hոկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որով Էդուարդ Աբրահամյանին նշանակել է իր օգնական:

Սկանդալ Anonymous–ից. Հայաստանում ապշել են «ռուսամետ փորձագետների» բրիտանական ցանկից

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը, Էդուարդ Աբրահամյանին նշանակել Հանրապետության նախագահի օգնական», -նշված է հրամանագրում:

Anonymous-ը՝ ՀՀ-ում բրիտանացիների աշխատանքի մասին. հաքերները նոր փաստաթղթեր են հրապարակել

Էդուարդ Աբրահամյանը Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի գիտաշխատող, անվտանգության հարցերով փորձագետ է։ Կյանքի զգալի մասը բնակվել է Մեծ Բրիտանիայում։

Վարչապետն Օսիպյանին ազատել է խորհրդականի պաշտոնից