ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik.TinyCircuits ընկերությունը ստեղծել է խաղային նոր ապարատ, որը տեղավորվում է ձեռքի մեջ։
Սարքավորումն աշխատում է Arduiono համակարգի բազայի վրա, ունի բավականին հզոր պրոցեսոր և ընդամենը երկու կոճակ, որոնցից մեկը ձայնն է կարգավորում, իսկ մյուսը խաղաղեկն է (joystick)։
Խաղալիքում մի քանի խաղ կա, բայց ցանկության դեպքում կարելի է լրացուցիչ 8-բիտանոց ֆայլեր ներբեռնել MicroSD հիշողության կրիչի վրա։
Սարքի միջոցով հնարավոր է նաև տեսանյութեր դիտել, բայց դատելով էկրանի չափերից՝ դժվար է հավատալ, որ դա հաճելի պրոցես կլինի։
Սինգապուրում թռչող տաքսու հրապարակային թռիչքը կկայանա մոտակա ամիսներին
TinyArcade սարքն արդեն վաճառքում է, գինը` 59․99 դոլար։