«Հպարտ եմ և շնորհակալ». դեսպան Լաքոտը Էջմիածնի բարեկամ դարձավ

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը Ջոնաթան Լաքոտը Էջմիածնի քաղաքապետին շնորհակալություն հայտնեց ջերմ վերաբերմունքի համար և հայերեն ասաց «հարգելի, տիկին քաղաքապետ» արտահայտությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Էջմիածնի 2704-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր նիստի ժամանակ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին շնորհեց Էջմիածին քաղաքի բարեկամի կոչում և շնորհակալություն հայտնեց հայ-ֆրանսիական բարեկամության համար։

«Մեր քաղաքն ունի գեղեցիկ ավանդույթներ, որոնցից մեկը քաղաքի տոնը ավագանու հանդիսավոր նիստով սկսելն է, որի ընթացքում մենք շնորհում ենք ավանդույթ դարձած «Քաղաքի բարեկամ» և «Պատվավոր քաղաքացի» կոչումները»,- ասաց քաղաքապետը և «Էջմիածնի բարեկամ» կրծքանշանը շնորհեց Լաքոտին։

«Հպարտ եմ և շնորհակալ». դեսպան Լաքոտը Էջմիածնի բարեկամ դարձավ

Գասպարյանի խոսքով՝ կարճ ժամանակահատվածում Էջմիածնի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը բոլորովին այլ մակարդակ է տեղափոխվել։

Էջմիածինն արդեն առաջին խելացի կանգառն ունի. մարդիկ կարող են սուրճ խմելով սպասել ավտոբուսին

«Հենց քաղաքի տոնին մենք մեր քաղաքացիների համար ունենք գեղեցիկ նվեր։ Հոկտեմբերի 9-ից կշահագործվի քաղաքային նոր տրանսպորտի ցանցը, որի նմանը մենք երբևէ չենք ունեցել»,-ասաց քաղաքապետը և հավելեց, որ եթե չլիներ Լաքոտի նվիրումը, գուցե տրանսպորտային խնդիրների լուծման հետ կապված իրենց երազանքն անկատար մնար։

«Սիրում եմ Երևանը, որն արդեն չկա՝ Հին Բաղնիքի մոտի փողոցները». Պիոտրովսկի

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ վերաբերմունքի համար և Դիանա Գասպարյանի դիմելիս հայերեն ասաց «հարգելի տիկին տիկին քաղաքապետ» արտահայտությունը։

«Հպարտ եմ, որ Ֆրանսիան Էջմիածնի կողքին է, նրա գործընկերը»,-ասաց դեսպանը և ընդգծեց, որ քաղաքապետը մեծ ներդրում ունի այսօրվա ջերմ հարաբերությունների հաստատման մեջ, և նրա շնորհիվ է նաև, որ Էջմիածինը նոր ավտոբուսներ ունի (այս տարվա հունիսին Էջմիածինն ավտոբուսներ նվեր ստացավ Ֆրանսիայի Նիցցա քաղաքից)։

Նշենք, որ Էջմիածնի օրվան նվիրված տոնական միջոցառումների ծրագիրը մեկնարկել էր Էջմիածնի հիմնադրմանը նվիրված հանդիսավոր նիստով, որը տեղի ունեցավ քաղաքի Կոմիտասի անվան մշակույթի պալատում: Նիստի ավարտից հետո հյուրերը շրջեցին Էջմիածնում, և շարունակեցին մասնակցել տոնական միջոցառումներին։

Գյումրու պատվավոր քաղաքացիների թիվն ավելացավ 2-ով. Կոմանդոսի ու Մլքեյանի խոստովանությունը