ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik.Հայաստանում և Արցախում կայացած ռազմավարական զորավարժություններն իրենց մասշտաբով աննախադեպ էին։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ–լեյտենանտ Արտակ Դավթյանը։
Ռազմաքաղաքական ղեկավարությունը դեռ հնարավորություն կունենա վերլուծելու մշակված սցենարները, բացահայտել դրական և բացասական պահերը, համապատասխան եզրակացություններ անել։
Հոլիվուդը հանգստանում է. «Բաղրամյան» զորավարժարանում հակաահաբեկչական զորավարժություններ են
Դավթյանի խոսքով` զորավարժությունների ընթացքում փորձարկվել է ԶՈւ ամբողջ կառավարման համակարգը, ինչպես նաև նորագույն սպառազինությունները։ Գլխավոր շտաբի ղեկավարը չբացահայտեց այդ սպառազինությունների անվանումները, նշելով, որ խոսքը հակատանկային և հակաօդային միջոցների մասին է։
«Մենք կարողացել ենք ընդլայնել սպառազինությունների քանակը` շեշտը դնելով խոցման հեռահարության և բարձրության վրա։ Պետք է ասեմ, որ հակատանկային միջոցների խոցման հեռահարությունն, ընդհանուր առմամբ, կրկնակի մեծացել է։ Միջոցներ են ձեռնարկվել նաև հակատանկային այդ միջոցների մարտական հաշվարկների անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ»,–ասաց գեներալը։
«Հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը». զորավարժությունները մեկնարկել են
Գլխավոր շտաբի պետն ավելացրեց, որ Արցախում իրենց հատկապես լավ դրսևորեցին Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը։
Ընդհանուր առմամբ, նոր սպառազինությունների գնումները մեկնաբանելիս Դավթյանը նշեց, որ նախապատվությունը տրվում է այն միջոցներին, որոնք ավելի փոքր թվով անձնակազմ են պահանջում սպասարկման համար, բայց միևնույն ժամանակ, առավելագույնս մեծ քանակի մարտական խնդիրներ է կատարում։