Գերմանական «Կուս» քառյակն առաջին անգամ Հայաստանում համերգ կտա

Քառորդ դար առաջ հիմնադրված այս քառյակը չունի նմանը աշխարհում. «Կուսը» բոլորի համար հանրաճանաչ թեմաները մատուցում է բացառիկ փորձառությամբ և մոտեցմամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 9–ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի հոբելյանական համերգաշարը կներկայացնի գերմանական «Կուս» լարային քառյակին:

«Էմերսոն» լարային քառյակի անդամներին հիացրել է հայկական ջերմությունը

Քառյակի անդամներն են Յանա Կուսը (ջութակ), Օլիվեր Ուայլը (ջութակ), Ուիլիամ Քոլմանը՝ (ալտ), Միքայել Հախնազարյանը՝ (թավջութակ):

«Կուս» քառյակի յուրօրինակությունը բոլորից տարբերվող ծրագրերի ընտրության մեջ է:

2019թ-ի սկզբին «Կուս» քառյակը դարձավ պատմության մեջ գերմանական առաջին լարային քառյակը, որին Նիպոն երաժշտական հիմնադրամը օգտագործման փոխանցեց լեգենդար «Պագանինիի քառյակ» գործիքները: 2019թ-ին Տոկիոյի Սունտորի համերգասրահի հրավերով «Կուս» քառյակն այս գործիքներով նվագել է Բեթհովենի լարային քառյակների ամբողջական շարքը:

Որքան ապրում եմ ու կամ, կայցելեմ Հայաստան. Կիսին

Դեռևս կարիերայի սկզբում «Կուս» քառյակն առաջին մրցանակներն է ստացել Գերմանական Երաժշտական Խորհրդի և Բորչիանիի մրցույթի կողմից, արժանացել է Բորլետի-Բուիտոնի մրցանակի, ճանաչվել է Եվրոպական համերգային դահլիճների կազմակերպության «Ծաղկող աստղ» պարգևին: Այսօր «Կուս» քառյակը վարպետության բազմաթիվ դասերով ոգեշնչում է հաջորդ սերունդներին:

«Սիրահարված եմ իմ երաժշտական գործիքին». ճապոնացի կույր դաշնակահարը համերգ կտա Հայաստանում

Ուիլյամ Կոլմանը (Մոցարտեում, Զալցբուրգ) և Օլիվեր Ուիլը (Հանովերում և Բիրմինգհեմում) նաև պրոֆեսորներ են Եվրոպական տարիներ համալսարաններում:

«Կուս» քառյակը նվագում է բացառապես Պիրաստրո լարերով:

Հիշեցնենք, որ «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնին ներկայացրած համերգների շարքում էին դաշնակահարներ Նոբույուկի Ցուջիի ու Սըր Անդրաշ Շիֆի մենահամերգները, թավջութակահար Գոտիե Կապյուսոնի ելույթը` Հայաստանի ազգային ֆիլհարոմոնիկ նվագախմբի հետ և բացառիկ համերգ «երեք մեծություն մեկ բեմում` Գրեմմի մրցանակի արժանացած աշխարհահռչակ ալտահար Քիմ Քաշքաշյանը, հարվածային գործիքների հռչակավոր կատարող Ռոբին Շուլկովսկին և սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն` իբրև դաշնակահար, ինչպես նաև լեգենդար ջութակահար, կրկնակի Գրեմմիի մրցանակակիր Պինխաս Ցուկերմանի և Հայաստանի ազգային ֆիլհարոմոնիկ նվագախմբի համերգը:

Հայաստանն ամբողջությամբ բացահայտելն անհնար է. հարցազրույց Աննա Միտյանինայի հետ

Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի իրադարձային մենահամերգին հաջորդեցին Գրեմмի մրցանակի արժանացած ամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ և Ամադինդա հարվածայինների համույթի ելույթները: