ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հոկտեմբերի 8-ին Վանաձորում կանխել են ճանապարհային ոստիկանի թմրամիջոց ձեռք բերելու փորձը։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Թմրանյութե» վարագույր. 23-ամյա կինը փորձել է Հայաստանից թմրանյութ ուղարկել Ավստրալիա
«Ոստիկանության կապիտանը աշխատանքային ժամին ծառայողական մեքենայով մոտեցել էր պայմանավորված վայր, որ մի տղամարդուց թմրամիջոց վերցնի։ Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Երևանի դեղատներից մեկի տնօրենի բնակարանում կանեփանման զանգված է հայտնաբերվել. տեսանյութ
Նշվում է, որ տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են փաթեթով և կաթուցիչով մարիխուանայի նմանվող զանգվածներ։
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն։
Հանգամանքները պարզվում են։