Կոմպոզիտոր կատուն երաժշտություն է հորինել և դարձել համացանցի աստղ. տեսանյութ

Կոմպոզիտորը սոցցանցում հրապարակել է տեսանյութ, որում նրա կատուն հատուկ ստեղնաշարի վրա մեղեդի է հորինում։
Sputnik

Twitter–ի նյույորքցի qrtrmusic անունով օգտատերը, էլեկտրոնային երաժշտություն է գրում հատուկ համակարգչային ծրագրի և ստեղնաշարի օգնությամբ։ Պարզվում է` կոմպոզիտորից բացի երաժշտական լսողություն և տաղանդ ունի նաև նրա կատուն։ Այդ մասին հաղորդում է Qrtrmusic–ը։

Կենդանու տիրուհին կարճ տեսանյութ է հրապարակել, որում կատուն սկզբում նստում է, այնուհետև պառկում միացրած սարքի սենսորային ստեղնաշարի վրա։ Արդյունքում ստացվել է հետաքրքիր, հանգստացնող երաժշտություն։

Հորինված երաժշտությունը զուգակցվում է կատվի մռռոցով, որն ավելի տպավորիչ է դարձնում կատարումը։

Պարզվեց՝ զոհը գիշատիչն է․ տեսանյութ կատվի մասին, որը վախեցավ մկան հանդգնությունից

Ընձառյուծը հարձակվում է շան վրա, բայց նման հակահարվածի հաստատ չէր սպասում. տեսանյութ

«Սենյա, նստիր զամբյուղի մեջ». ալարկոտ կատուն համացանցի աստղ է դարձել. տեսանյութ

Ձագուկ լուսանը ճարպկորեն վազվզում է` վայելելով լավ եղանակը. տեսանյութ