Դստեր արցունքները ստիպել են ստեղծել ստարտափը. PicsArt–ի ստեղծման հուզիչ պատմությունը

PicsArt հարթակի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պատմեց, որ հավելվածի ստեղծման հարցում կողմնակի ազցեցություն ունի իր 10–ամյա դուստրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Վիզուալ կոնտենտ ստեղծելու PicsArt պլատֆորմի հիմնադիր Հովհաննես Ավոյանը Երևանում WCIT 2019 համաժողովում հավելվածի ստեղծման մասին հուզիչ պատմություն է ներկայացրել։

Թանկյանը և Օհանյանը հայտարարել են «համահայկական թվային պլատֆորմ» ստեղծելու մասին

«Դա եղել է 2011–ին։ Աշխատանքից տուն վերադառնալիս տեսա, որ 10 տարեկան աղջիկս լացում է։ Նա իր լուսանկարը հրապարակել էր սոցիալական ցանցում, որի տակ վատ մեկնաբանություններ էին գրել։ Ինձ համար ցավալի էր տեսնել նրան այդ վիճակում և շատ էի ուզում քաջալերել նրան։ Այդպես ծնվեց PicsArt–ը ստեղծելու գաղափարը», – պատմեց Ավոյանը։

PicsArt–ը թույլ է տալիս խմբագրել լուսանկարները` մշակելով դրանք տարբեր ֆիլտրերով ու էֆեկտներով։ Հավելվածը գործարկվել է 2012թ–ին։ Այսօր ընկերությունը երկու գրասենյակ ունի` Երևանում և Սան Ֆրանցիսկոյում։

Ականորսիչ ու կախարդական հայելի. DigiTec Expo–ն կօգնի հատուկջոկատայինին և գեղեցկուհուն

Այսօրվա դրությամբ PicsArt–ը լուսանկարներ խմբագրելու ամենահայտնի հավելվածն է։ Դրանից նույնիսկ օգտվում է Քիմ Քարդաշյանը։

WCIT 2019-ի պատվիրակները պարբերաբար կայցելեն «ԴիջիԹեք Էքսպո». սպասված տեխնոտոնը մեկնարկեց

Հովհաննես Ավոյանը ելույթ ունեցավ WCIT 2019 համաժողովում, որն ընթանում է Երևանում։