Թրամփը սպառնացել է ոչնչացնել Թուրքիան

Թուրքիան զայրացրել է ԱՄՆ նախագահին։ Կարելի է ենթադրել, որ պատասխանը չի ուշանա, և Էրդողանը կցուցադրի իր ճարտասանությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 hոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե Անկարան անթույլատրելի գործողություններ ձեռնարկի։

«Ինչպես արդեն ավելի վաղ ասել եմ, եթե Թուրքիան որևէ բան անի, որը, իմ հսկայական և անզուգական իմաստությամբ հանդերձ, ես թույլատրելիի սահմաններից դուրս կհամարեմ, կոչնչացնեմ Թուրքիայի տնտեսությունը», – Twitter–ի իր էջում գրել է Սպիտակ տան ղեկավարը։

​Հաջորդ գրառման մեջ նա շարունակել է իր միտքը` պնդելով, որ Անկարան պետք է պատասխանատվություն կրի «Իսլամական պետության» (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն) գերեվարված զինյալների և նրանց հարազատների համար։

Թրամփը նաև ընդգծել է, թե Միացյալ Նահանգներն ԻՊ–ի հետ պայքարում արել է «ավելին, քան ինչ–որ մեկը կարող էր ակնկալել». այժմ ժամանակն է, որ Մերձավոր Արևելքի հարուստ երկրները զբաղվեն այդ խնդրով։

«ԱՄՆ–ի քաղաքականությունը կհանգեցնի տնտեսական ահաբեկչության». Ռոհանի

Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն պետք է վերջ տա «անիմաստ անվերջ պատերազմներին» Սիրիայում։ Նա ԱՄՆ զինվորականների ներկայությունն այդ երկրում «աննպատակ» էր համարել։ Թուրքիան սակայն մտադիր է ռազմական գործողություններ իրականացնել քրդական խմբավորումների դեմ։

Փաշինյանն ԱՄՆ այցից շատ գոհ է. հնարավոր է՝ առաջիկայում ամերիկացի գործարարներ գան Հայաստան