Վաճառվում է երիկամ. հայաստանցու քրեական բիզնեսը` արտերկրում. տեսանյութ

Քաղաքացին ասել է, որ օգտագործելով պարտքային կախվածության հետևանքով առաջացած վիճակի խոցելիությունը, առանց իր վերջնական համաձայնությունը ստանալու՝ իրեն ենթարկել են վիրահատության և վերցրել երիկամը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik.Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի ներգրավվել է օրգանների ապօրինի շրջանառության մեջ, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Ռուս բժշկուհին բացատրել է, թե ինչու է Սաթենիկն «արտասվում բյուրեղներով»

«Վերջերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի ներգրավվել է օրգանների ապօրինի շրջանառության մեջ»,–ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ախտորոշումը` քաղցկեղ. Հայաստանում անվճա՞ր են իրականացվում վիրահատություններն ու ճառագայթային թերապիան

Ձեռնարկվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` այդ տեղեկությունների իսկությունը պարզելու, ինչպես նաև նշված անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Արդյունքում պարզվել է ներգրավված անձանց ինքնությունը։

Միջոցառման այդ փուլում սերտ համագործակցություն է ծավալվել նաև Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողների հետ։ Դրա արդյունքում էլ պարզվել է, որ քաղաքացիներից մեկն իրոք ստացել էր եվրոպական երկիր մուտք գործելու արտոնագիր և մեկնել։

ԵՄ երկրներից արտաքսումներն ավելացել են. ինչ է սպասում վերադարձած քաղաքացիներին Հայաստանում

Այնտեղ փոխպատվաստման վիրահատության միջոցով վերցվել էր նրա օրգանը՝ երիկամը։

Նշված հանգամանքը հավաստվել է նաև նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքում ստացված` փորձագետի եզրակացությամբ։

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 125-րդ պրիմ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մարդու օրգանների (և) կամ հյուսվածքների ապօրինի շրջանառությունը։

Քրեական գործի շրջանակներում տվյալ անձը հրավիրվել է ոստիկանություն և ցուցմունք տվել, որ իրոք երիկամի առուվաճառքի շուրջ խոսակցություններ է վարել այդպիսի առաջարկով իրեն դիմած մարդու հետ։

Որ չվարակվես. ի՞նչ պետք է պատվաստվել Աֆրիկա, Ասիա կամ Եվրոպա մեկնելիս

Վերջինիս օգնությամբ մի քանի անգամ մեկնել է եվրոպական երկիր բժշկական հետազոտություն անցնելու, որտեղ օգտվելով տվյալ երկրի լեզվին չտիրապետելու, ինչպես նաև միայնակ այդտեղ գտնվելու հանգամանքներից, օգտագործելով նաև պարտքային կախվածության հետևանքով առաջացած վիճակի խոցելիությունը, առանց նրա վերջնական համաձայնությունը ստանալու՝ ենթարկել են վիրահատության և վերցրել երիկամը։

Սիրտս Հայաստանի հետ է. ռուսաստանցի վիրաբույժը Արմավիրում վիրահատություններ կանցկացնի

Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում այս հանցագործությանը ներգրավված գրեթե բոլոր անձանց ինքնությունները պարզվել են․ միջոցառումները շարունակվում են հանցագործության հանգամանքներն ամբողջովին պարզելու ուղղությամբ։