Նույն դեմքն է․ Ամերիկայում գտել են Անջելինա Ջոլիի նմանակին․ լուսանկարներ

Հայտնի դերասանուհու հետ նմանության շնորհիվ ամերիկուհին հիմա երեկույթներին և տոներին աշխատում է որպես Ջոլիի պաշտոնական նմանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Մելիսա Բեյզենը Վիսկոնսինից (ԱՄՆ) այնքան նման է աշխարհահռչակ դերասանուհի Անջելինա Ջոլիին, որ նրան փողոցում կանգնեցնում են և ինքնագիր խնդրում։ Այդ մասին հաղորդում է Daily Star-ը։

«Հայկական Անջելինա Ջոլի». Արփի Գաբրիելյանի արխիվային լուսանկարը հիացրել է նրա հետևորդներին

Երկու երեխաների 37-ամյա մորը հաճախ են կանգնեցում փողոցում և խնդրում սելֆի անել իրենց հետ։ Մելիսայի խոսքով՝ ոմանք սևեռուն նայում են իրեն ու փորձում հիշել, թե ում է հիշեցնում։

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ծածուկ հանդիպում են

Ջոլիի հետ անհավանական նմանությունը դարձել է Մելիսայի մասնագիտությունը․ նա պաշտոնապես աշխատում է որպես դերասանուհու նմանակ երեկույթների և մանկական տոների ընթացքում՝ կրելով Մալեֆիսենտայի և այլ ֆիլմերի հերոսուհիների զգեստներ։

Ինչպես Ջոլին դարձավ Մալեֆիսենտ փերի. տեսանյութ