«Մեր քաղաքը կդառնա այնպիսին, ինչպիսին կար». Չարենցավանում նոր «խելացի» համակարգ են ստեղծել

Դպրոցական խմբակի ղեկավարն ու նրա սաները էլեկտրոնային կառավարմամբ ոռոգման համակարգ են ստեղծել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Չարենցավանի միջին դասարանների աշակերտները ոռոգման համակարգի համար կառավարման փոքր հանգույց են ստեղծել։ Նրանց գաղտնիքը պարզ է. երեխաները պարզապես չեն ձանձրանում ֆիզիկայի դասերին։

Մենք զարմանում ենք` 9-րդ դասարանցին չի՞ ձանձրանում ֆիզիկայի դասին։ Պատկերացրեք` հնարավոր է, պատասխանում է Սարգիս Բեգիյանը։ Դրա համար պետք է մտածել, թե ինչ ես ուզում անել քո քաղաքի համար. թքել մայթերին, թե՞...

«Ահա մեր ոռոգման համակարգի բլոկը։ Այն աշխատում է արևային վահանակի օգնությամբ, այսինքն հոսանքին միացնելու կարիք չկա, – պատմում է Չարենցավանի դպրոցներից մեկի ArMath ինժեներական լաբորատորիայի խմբավար Բեգիյանը։ – Կառավարման վահանակը տվյալները ստանում է ջերմաստիճանային տվիչներից և հողի խոնավությունից, ինչպես նաև բաքում եղած ջրի քանակից։ Այս տվյալները օգտատերը տեսնում է իր հեռախոսի վրա և կարող է հասկանալ` ոռոգման կարիք կա, թե ոչ»։

Երբ հեռախոսից տրվում է ոռոգման հրահանգը, համակարգն ինքնուրույն միացնում է պոմպն ու մատակարարում ջուրը։ Վերջում պոմպը հնարավոր է նույն հեշտությամբ անջատել։

Նոր առարկա` դպրոցականների համար. օդանավակայանում մնացող խաբված քաղաքացիներ չե՞նք ունենա

Բեգիյանն ու սաները ամբողջ համակարգը ինքնուրույն են ստեղծել. ծրագիր են գրել Arduino–ի համար, դրան պոմպերը միացնող և անջատող ռելեներ միացրել և էլեկտրալարեր անցկացրել արևային վահանակից։

Ոչ թե մեկ, այլ երկու պոմպ են դրել։ Առաջինը անձրևաջրով բաքից է ջուր մատակարարում։ Ջուրը հավաքելու համար անհրաժեշտ է կոլեկտոր տեղադրել, օրինակ` տանիքին, իսկ բաքը դնել ներքևում։ Այդ պոմպը համակարգում հիմնական կլինի։ Եվ եթե անձրևաջուրը սպառվի, այդ ժամանակ կմիանա հիմնական ջրամատակարարումը։

«Սա միայն առաջին քայլն է։ Իսկ ապագայում մենք ուզում ենք կաթիլային ոռոգման ցանցեր ստեղծել և կանաչապատել տանիքները։ Դա շատ կօգնի ամռան տապին», – ասում է Բեգիյանը։

Երևանյան դպրոցը նոր մակարդակի 3D տպիչ ունի. չի մամլում, բայց գոլորշիացնում է ճառագայթով

Համակարգն առայժմ փորձարկել են միայն դպրոցի լաբորատորիայում և դրա օգնությամբ սենյակային բույսեր են աճեցնում։

ArMath–ին այս խմբակի համար անհրաժեշտ սարքավորումներ են տրամադրել Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE) և տեղական մեկ ընկերություն, որը ցանկանում է ոռոգման նման համակարգեր արտադրել։ Նրանք ուզում են արտադրություն հիմնել հենց Չարենցավանում։

Հայաստանի դպրոցների 50 տոկոսում մինչև տարեվերջ «Արմաթ» լաբորատորիաներ կգործեն

«Այնպես որ հիմա աշխատում ենք, կատարելագործում մոդելը, որպեսզի հետագայում պատվիրատուներ լինեն։ Գիտե՞ք` ես ծնվել եմ այստեղ, ծնողներս աշխատում էին ինքնաբեռնիչ մեքենաների գործարանում։ Քաղաքում մի քանի նման խոշոր գործարան կար։ Մեր Չարենցավանը արդյունաբերական քաղաք էր։ Սակայն ես չեմ ուզում այդ մասին անցյալ ժամանակով խոսել։ Մենք տղաների հետ կանենք այնպես, որ այն դարձյալ այդպիսին դառնա։ Իհարկե, միայն մեզնից չէ կախված։ Սակայն մարդը պետք է ինչ–որ իմաստ տեսնի իր աշխատանքում և ոչ միայն մեծահասակը։ Երեխան նույնպես պետք է հասկանա` ինչի համար է պետք սովորել», – ասում է Սարգիսը։

Ե՛վ դպրոց են գնում, և՛ ծնողներին օգնում, և՛ ինժեներություն սովորում. ովքե՞ր են նրանք

Իր նախագիծը նա աշակերտների հետ ներկայացրել է DigiTec 2019 տեխնոլոգիական ցուցահանդեսի ArMath դպրոցական լաբորատորիաների տաղավարում։ Ցուցահանդեսն անցկացվում է Երևանում WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովին զուգահեռ։

Փորձնական նախագիծ Վանաձորում. ինչու դպրոցականներին չեն կարողանում կտրել դասից