«Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է գումարել. Մակունցը կարծում է` ՍԴ թեման չի քննարկվի

Իմքայլականների նիստն արտահերթ չէ, նրանք ամեն ամիս քննարկումներ են ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ընթանում է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը, որին ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ նիստը սկսելը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստի հստակ օրակարգ սահմանված չէ:

«Վստահ եմ, որ խմբակցության անդամները ցանկություն կունենան որոշակի թեմաներ քննարկելու: Կլինեն առաջարկներ, որոնք կմտնեն օրակարգ»,-ասաց նա:

Մակունցի խոսքով` Սահմանադրական դատարանի թեման դժվար թե քննարկվի նիստում, որովհետև այդ հարցն այժմ ՍԴ տիրույթում է:

«Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին փաստաթուղթն իրավական է». պատգամավոր

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն անցած շաբաթ փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծը, որը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ստորագրությամբ ուղարկվել է Սահմանադրական դատարան։

Բաբայան. «Թովմասյանի լիազորությունները դադարեցնելը քաղաքական դրդապատճառներ ունի»