«Իմ քայլը» խմբակցության փակ նիստն ավարտվեց. ի՞նչ են քննարկել իմքայլականները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում անցկացված փակ նիստից հետո «Իմ քայլը« խմբակցության ղեկավարը խոսել է նիստի օրակարգի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. «Իմ քայլը« խմբակցության նիստի ընթացքում ներքաղաքական տարբեր խնդիրներ են քննարկվել։ Փակի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` նշելով, որ օրակարգում հատուկ հարցեր չե մտցվել:

«Ձևաչափը ազատ էր՝ հարց ու պատասխան: Խոսել ենք ներքաղաքական տարբեր խնդիրներից, նաև ԵԱՏՄ շրջանակում անցկացված համաժողովի մասին: Քննարկել ենք ոստիկանական համակարգում հնարավոր ռեֆորմները` սկսած օրենսդրական բարեփոխումներից, մինչև տեխնիկական հարցեր»,-ասաց նա:

Մակունցի խոսքով՝ նիստում քննարկել են նաև Ամուլսարի հարցը:

«Իրականում ոչ մի նոր բան չի ասվել: Վերահաստատվել է այն ուղին, որով պատրաստվում ենք ընթանալ: Հանք ունենալ-չունենալու խնդիր դրված չէ: Մենք պետք է օբյեկտիվ կերպով հասնենք ճիշտ ճանապարհին»,-ասաց Մակունցը:

Բաբայան. «Թովմասյանի լիազորությունները դադարեցնելը քաղաքական դրդապատճառներ ունի»

Նա նաև հավելեց, որ Սահմանադրական դատարանի թեման չի քննարկվել նիստում:

Նշենք, որ մինչ նիստը սկսելը Մակունցը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Սահմանադրական դատարանի թեման դժվար թե քննարկվի նիստում, որովհետև այդ հարցն այժմ ՍԴ տիրույթում է:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն անցած շաբաթ փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծը, որը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ստորագրությամբ ուղարկվել է Սահմանադրական դատարան։