Հայաստանին հաջողվել է կոտրել կարծրատիպերը. այն մի քանի օրով աշխարհի կենտրոնն է

Հայաստանին հաջողվել է աշխարհին ապացուցել, որ մեծ աշխարհում ամեն ինչ իրար հետ կապված է ու ինտերնետի շնորհիվ այլևս նշանակություն չունի, թե որտեղ է քո տեղը քարտեզի վրա։ Ալեքսանդր Եսայանը պատմել է, թե ինչպես է Հայաստանին հաջողվել կոտրել կարծրատիպերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Երևանում անցնող Տեղեկատվական տեխնոգիաների «WCIT 2019» համաշխարհային համաժողովին մասնակցելու համար գրանցվել է 6200 մասնակից։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միության (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանը` հավելելով, որ դա ռեկորդային թիվ է 1978 թվականից անցկացվող համաժողովի պատմության մեջ։

Սիրում եմ Հայաստանը. Իվոն Չուն պատրաստ է ներդրողներին անձամբ ուղեկցել Հայաստան

«Ես ուրախ եմ, որ Հայաստանն այս մի քանի օրերին դառնալու է կենտրոն հենց IT ոլորտում»,– ասաց Եսայանը։

Նա նաև նշեց, որ մինչև հիմա համաժողովը, որպես կանոն, կազմակերպվել է մեծ ու զարգացած երկրներում, բայց Հայաստանին հաջողվել է կոտրել կարծրատիպերն ու մի քանի օրով փորձել դառնալ աշխարհի կենտրոնը։

«Մենք մեր տնային աշխատանքը շատ ճիշտ և գրագետ իրականացնում ենք». Ավինյան

«Մենք ապացուցեցինք, որ այս մեծ աշխարհում, որտեղ ամեն ինչ իրար հետ կապված է ու ինտերնետի շնորհիվ հասանելի, այլևս նշանակություն չունի, թե դու որտեղ ես գտնվում, որովհետև նույն գործիքներն ունես` լինի դա Հայաստանում, սիլիկոնյան հովտում, թե որևէ զարգացած երկրում։ Խոքը ոչ թե կապիտալի, այլ ստեղծարար մտքի մասին է։ Դու կարող ես ծրագիր ստեղծել Հայաստանում, քո ծրագիրը ներբեռնել google apple store ու քո ծրագիրը հասանելի կլինի աշխարհի բոլոր օգտատերերին»,– ասաց Ալեքսանդր Եսայանը։

«Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար». Փաշինյան

Նրա խոսքով` հենց այս գաղափարն էր, որ գրավեց համաժողովի կազմակերպիչներին, ովքեր համաձայնեցին 2019թ.–ի համաժողովն անցկացնել Հայաստանում։

Հիշեցնենք` Հայաստանում երեկ` հոկտեմբերի 6–ին մեկնարկեց ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովը։ Հանրապետության հրապարակում այդ առիթով կազմակերպվել էր մեծ համերգ, որի ընթացքում 15 երկրի երաժիշտներից կազմված WCIT միջազգային նվագախումբը աշխարհում առաջին անգամ կատարեց ստեղծագործություն, որը հորինված է արհեստական բանականության կողմից։

WCIT–2019 ՏՏ համաշխարհային համաժողովը կավարտվի հոկտեմբերի 9-ին։ Այդ օրերի ընթացքում մեր երկիր կժամանեն պատվիրակություններ աշխարհի  60 երկրից։