ՌԱԴԻՈ

Բաբայան. «Թովմասյանի լիազորությունները դադարեցնելը քաղաքական դրդապատճառներ ունի»

Կարող են կասեցվել բոլոր դատավորների լիազորություններն ու հետագայում ՍԴ-ն որևէ որոշում կայացնելու հնարավորություն չի ունենա։
Sputnik
Բաբայան. «Թովմասյանի լիազորությունները դադարեցնելը քաղաքական դրդապատճառներ ունի»

Մասնագիտությամբ իրավաբան, Babayan consulting խորհրդատվական ընկերության ղեկավար Արսեն Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Սահմանադրական դատարանը չպետք է վարույթ ընդունի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին դիմումը։

«Իմ կարծիքով, ընդհանրապես դիմումը վարույթ ընդունելը սխալ կլինի ՍԴ-ի կողմից, որովհետև կստեղծվի հնարավորություն, որպեսզի օրենսդիր իշխանությունը կարողանա հետագայում երբևէ կաթվածահար անել դատական իշխանությանը»,-նշում է Արսեն Բաբայանը։

Ըստ Բաբայանի, քանի որ դիմումը ներկայացվել է օրենքով նախատեսված ժամկետի խախտմամբ, և դիմումի վարույթ ընդունելով իրավունքի ուժով կասեցվում է դատավորի լիազորությունները, ապա դա կարող է, այսպես ասած, օրինաչափություն դառնալ ՍԴ բոլոր դատավորների համար, ինչի պատճառով ՍԴ-ն կարող է կազմալուծվել։

Թովմասյան. «Ինձ ներկայացվող մեղադրանքներից անգամ հավերի ծիծաղը կգա»

«Կարող են կասեցվել 6 դատավորների լիազորություններն ու հետագայում ՍԴ-ն որևէ որոշում կայացնելու հնարավորություն չի ունենա»,-տարակուսում է իրավագետը։

Արսեն Բաբայանի խոսքով` Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին փաստաթղթի հիմքում ակնհայտ են քաղաքական հավակնություններն ու դրդապատճառները։

«Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին փաստաթուղթն իրավական է». պատգամավոր

Ազգային ժողովն անցած շաբաթ փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծը, որը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ստորագրությամբ ուղարկվել է Սահմանադրական դատարան։