WCIT 2019. շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Նամականիշի վրա պատկերված է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի լոգոտիպը, իսկ գեղաթերթիկի վրա ներկայացված է Արարատ լեռը և մի հատված հայկական բնապատկերից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի  7-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Երևանում» թեմային։ Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: 

Երևանում մեկնարկեց WCIT համաշխարհային ՏՏ համաժողովը

Դիզայնի հեղինակը «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանն է:

«Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվուն Չուն, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը, «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

«Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար». Փաշինյան

Նշվում է, որ գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի լոգոտիպը, իսկ գեղաթերթիկի վրա ներկայացված է Արարատ լեռը և մի հատված հայկական բնապատկերից:

«Մենք մեր տնային աշխատանքը շատ ճիշտ և գրագետ իրականացնում ենք». Ավինյան

Գեղաթերթիկի վրա նաև տեղադրված է «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Այն տպագրվել է 12 000 տպաքանակով Ֆրանսիայում: