Խոշոր վթար Երևանում. մեքենաների բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է

Երևանի Գարեգին Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են 4 տարբեր մակնիշի և շտապօգնության ավտոմեքենաները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 7-ին, ժամը 00:38-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Գարեգին Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Արդշինբանկի» կառավարիչը ձերբակալվել է. նա կասկածվում է 122 միլիոն հափշտակելու մեջ

Դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ 24-ամյա Արսեն Մ.,), «Opel Zafira» (վարորդ՝ 23-ամյա Մանվել Դ., ), «Mercedes E190» (վարորդ՝ 30-ամյա Կնյազ Ս.,), «BMW» (վարորդ՝ 24-ամյա Էդուարդ Ս.,) մակնիշների ավտոմեքենաները և շտապօգնության մեքենան, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժած 58-ամյա Արփիկ Խ.-ն հոսպիտալացվել է «Շենգավիթ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Կին վարորդը Դիլիջանի ոլորաններում Nissan–ով գլորվել է ձորը. մեքենայում 5 ուղևոր է եղել

Շտապօգնության աշխատակիցները «Mercedes E190» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes E190» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: