Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ

ՀՀ երկրորդ նախագահը Ռուսաստանի առաջնորդին առողջություն և աշխատանքային բազում հաջողություններ է մաղթել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ծննդյան օրվա առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից։

Քոչարյանը Պուտինի մաղթել է քաջառողջություն, ինչպես նաև բազում հաջողություններ՝ բարեկամ Ռուսաստանի Դաշնության ղեկավարի պատասխանատու պաշտոնում։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը ներկայում կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, համաձայն որի` նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: