ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այժմ Էջմիածնում է, որտեղ կնքում են նրա երեխաներին։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հաղորդեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:
«Հիմա երեխաներին կնքում են», – ասաց Մելիքյանը։
Ավելի վաղ news.am կայքը հրապարակել էր տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Քիմը չորս երեխաների` Փսալոմի, Նորթի, Սեյնթի ու Չիկագոյի հետ զբոսնում Էջմիածնի տարածքում, նրա հետևից գնում է Քորթնին` իր երկու երեխաների հետ։
Քիմի և Քանյեի ավագ դստերը` Նորթին, 2015թ–ի ապրիլին կնքվել է Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբյանց եկեղեցում։