ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
Զրուցակիցներն անդրադարձել են օրերս Երևանում՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է ՌԴ նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթել քաջառողջություն:
Նշենք, որ առավոտյան Փաշինյանը շնորհավորական ուղերձ էր հղել Ռուսաստանի նախագահին` ծննդյան 67-ամյակի կապակցությամբ։
Պուտինին շնորհավորել էին նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։