«Մենք մեր տնային աշխատանքը շատ ճիշտ և գրագետ իրականացնում ենք». Ավինյան

«WCIT 2019» համաշխարհային համաժողովի շրջանակում Տիգրան Ավինյանը հանդիպել է տեղական ու արտասահմանյան մամուլի ներկայացուցիչների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Բարձր տեխնոլոգիաները պետք է ներմուծվեն տարբեր ոլորտներ՝ լինի արդարադատություն, պետական կառավարում, գյուղատնտեսություն։ Այս մասին  Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոգիաների «WCIT 2019» համաշխարհային համաժողովի շրջանակներում կայացած ասուլիսում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

WCIT 2019-ի պատվիրակները պարբերաբար կայցելեն «ԴիջիԹեք Էքսպո». սպասված տեխնոտոնը մեկնարկեց

«Մեր ջանքերով նպաստելու ենք, որ ՀՀ տնտեսության այդ տրանսֆորմացիան տեղի ունենա: Հայաստանում վերջին տարիների ընթացքում ՏՏ ոլորտը տարեկան աճում է միջինը 28 տոկոսով»,-ասաց Ավինյանը։

Նա կարծիք հայտնեց, որ ամենանշանակալին, որ կտա երևանյան համաժողովը Հայաստանին, նոր կապերն են։

«Կարծում եմ` մենք մեր տնային աշխատանքը շատ ճիշտ և գրագետ իրականացնում ենք։ Եվ ոլորտը, որն ունի այդ կապերը ստեղծելու և օգտագործելու հնարավորություն,  պետք է այն բաց չթողնի»,– ասաց Ավինյանը։

ՀՀ տեխնոլոգիական բուհերի ոչ բոլոր շրջանավարտներն են պատրաստ աշխատել ՏՏ ընկերություններում

Նա հույս հայտնեց, որ ՏՏ ոլորտում ակնկալվող աշխատանքները Հայաստանում միայն համաժողովի անցկացմամբ չեն սահմանափակվի։