Մահացել է «Կրքի անատոմիա» և «Սպիտակ օձիք» սերիալների դերասանուհին

Դերասանուհին մահացել է կյանքի 58-րդ տարում Լոս Անջելեսում` իր տանը։ Նա որոշ ժամանակ պայքարել է ուռուցքի դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկյան դերասանուհի և երգչուհի Դայան Քերոլը, որը հայտնի է հետխորհրդային երկրների հեռուստադիտողներին «Սպիտակ օձիք» և «Կրքի անատոմիա» սերիալներում խաղացած դերերով, մահացել է 58 տարեկանում։ Այդ մասին հաղորդում է Assosiated Press–ը։

Անաստասիա Զավորոտնյուկին 2-րդ անգամ են վիրահատել. դերասանուհին փրկվելու շանս ունի

Նշվում է, որ Քերոլը մի քանի տարի պայքարել է ուռուցքաբանական հիվանդության դեմ։ Նա մահացել է Լոս Անջելեսում` իր տանը։

Դայան Քերոլը ծնվել է 1935թ–ին Նյու Յորքում։ Դերասանուհին հայտնի է դարձել «Ջուլիա» սիտքոմում գլխավոր դերից հետո, որը դարձել է առաջին սերիալը, որտեղ աֆրոամերիկուհին աղախնի դեր չի խաղացել։

1962թ–ին Քերոլը դարձել է առաջին սևամորթ դերասանուհին, որը «Տոնի» մրցանակ է ստացել բրոդվեյան մյուզիքլում լավագույն դերի համար։

1975թ–ին նա առաջադրվել է «Օսկարի» «Կլոդին» ֆիլմում դերի համար։