Սուննի կարափափախների գերեզմանները. այստեղ վառ երևում է հայի ու ադրբեջանցու տարբերությունը

Սուննի կարափափախների կամ ազերիների գերեզմաններից մի քար անգամ վնասված չէ: Զորականցիների մտքով անգամ չի անցնում ջնջել պատմությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի-Sputnik, Արմենուհի Մխոյան. Արփի լճի հյուսիս-արևելյան ափին Շիրակի մարզի Զորակերտ բնակավայրն է: Արփի համայնքի կազմում ընդգրկված այս  գյուղի տարածքում կա մի գերեզմանատուն, որի գերեզմանաքարերն ու տապանները տարբերվում են քրիստոնեական գերեզմաններից: 

Սուննի կարափափախների գերեզմանները. այստեղ վառ երևում է հայի ու ադրբեջանցու տարբերությունը

Արաբալեզու կամ սլավոնական գրառումներով գերեզմանները սուննի կարափափախների կամ ազերիների գերեզմաններ են: Չնայած այդ  հանգամանքին, գերեզմաններից ոչ մի քար կոտրված կամ վնասված  չէ:

Սուննի կարափափախների գերեզմանները. այստեղ վառ երևում է հայի ու ադրբեջանցու տարբերությունը

Ինչպես Sputnik Արմենիային հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց Զորակերտի վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Սուքիասյանը, այս տարածքը հայի ու ադրբեջանցու տարբերության վառ ապացույցն  է:

Սուննի կարափափախների գերեզմանները. այստեղ վառ երևում է հայի ու ադրբեջանցու տարբերությունը

Նախկինում Բալըխլի (թարգմանաբար` ձկնառատ) կոչվող  գյուղը եղել է Աղբաբայի շրջանի կազմում՝ Կարսի մարզում:

Մարդկանց մեջ օտարներ չեն լինում. կազակների գերեզմանատունը հայկական լեռներում

1919թ. ապրիլից մինչև 1920թ. հոկտեմբեր` Կարսի մարզը եղել է Հայաստանի առաջին հանրապետության մաս:

Սուննի կարափափախների գերեզմանները. այստեղ վառ երևում է հայի ու ադրբեջանցու տարբերությունը

Երբ 1920-21 թթ. Կարսի մարզն անցավ Թուրքիային, մարզից միայն Աղբաբայի շրջանը մնաց Խորհրդային Հայաստանի կազմում:   

Խորհրդային միության առաջին մարդահամարի տվյալների համաձայն` 1926 թվականին Բալըխլին ուներ 195 բնակիչ, որոնցից 17-ը՝ հայ, 178-ը՝ օսմանյան թուրք կամ ավելի ճիշտ՝ կարափափախ:

Սուննի կարափափախների գերեզմանները. այստեղ վառ երևում է հայի ու ադրբեջանցու տարբերությունը

Ապշեցնող գտածո. Թբիլիսիում փրկել են հայկական ավերված գերեզմանոցի տապանաքարերը

Ավելի  ուշ, Խորհրդային Հայաստանում բնակվող մահմեդականները, այդ թվում՝ կարափափախները, դասակարգվեցին ադրբեջանցի ընդհանուր անվան տակ:

«Այս գերեզմանատունը կա 1800 ական թվականներից, ու այն ամբողջությամբ պահպանված է, ոչ մի քար  շարժած  կամ կոտրած չէ: Նույնիսկ կարիք չկա բնակիչներին զգուշացնելու. ժողովուրդն ինքն է գիտակցում, որ գերեզմանը քանդել, կամ քարը կոտրել չի կարելի»,-նշում է  Հովհաննես Սուքիասյանը` հավելելով, որ միայն իրենց գյուղի տարածքում չէ, որ գերեզմանները չեն պղծվել. Աղվորիկում, Բյուրակնում նույնպես նմանատիպ  գերեզմանները  պահպանվում են:

Օսմանյան կայսրության տարածքում բնակվող սուննի կարափափախները (սև  գլխարկ  կրողներ) դավանում են սուննի ուղղությանը: Նրանք հիմնականում արհեստավորներ են եղել, ինչի մասին վկայում են գերեզմանաքարերի փորագրությունները:

Սուննի կարափափախների գերեզմանները. այստեղ վառ երևում է հայի ու ադրբեջանցու տարբերությունը

Ադրբեջանցիները, այդ թվում` Բալըխլիի բնակիչները, Խորհրդային Հայաստանից հեռացան հիմնականում 1988-ի վերջերին: