ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի -Sputnik. Սարսափելի, անհավանական ու տխուր դեպք է գրանցվել Թաիլանդի հարավում գտնվող Հաո Յայ ազգային պարկում: Այս մասին հաղորդում է Matichon Online –ը։
Փղերը փորձել են դուրս բերել ջրվեժն ընկած փոքրիկ փղիկին, որի հետևանքով 5 փիղ է խեղդվել: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին։
Փղիկը «ջրիկացել» է լողավազանում. տեսանյութը միլիոնավոր մարդիկ են դիտել
Այգու աշխատակիցները լսել են փղերի ձայնն ու անմիջապես նրանց օգնության հասել: Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են ջրվեժում խեղդված 3 տարեկան փղիկին, որին փրկելու համար «ծուղակում» հայտնված երկու հասուն փղերին գտել են սարսափելի ուժասպառ վիճակում: Նրանցից փոքր-ինչ հեռու փրկարարները հայտնաբերել են ևս 5 հասուն փղերի, որոնք փորձել են փրկել ջրվեժն ընկած փղիկին, սակայն խեղդվել են:
Փիղը կոտրել է ավտոմեքենայի ապակին և կաթվածահար արել ուղևորներին. տեսանյութ
Կենդանի մնացած փղերին հաջողվել է փրկել: Մի քանի ժամ անց նրանք դուրս են բերվել «մահացու թակարդից»:
Այս պատմությունը հուզել է սոցցանցերի բազմաթիվ օգտատերերի: Նրանց կարծիքով` սա ևս մեկ անգամ փաստում է, որ փղերն հոգի ունեն, կարողանում են սիրել և գիտեն, թե ինչ է ընտանիքը:
Նշենք, որ նմանատիպ ողբերգություն տեղի է ունեցել նաև 1992 թվականին: Այդ ժամանակ 8 փիղ էր զոհվել: