ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի-Sputnik. Րոպեներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ ժամանեց Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու ՏՏ 23-րդ Համաշխարհային համաժողովի բացման հանդիսավոր համերգին:
WCIT նվագախումբը ՀՀ–ում կկատարի արհեստական բանականության ստեղծած հայկական երաժշտությունը
«Հանրապետության հրապարակում մասնակցում ենք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի հանդիսավոր բացման համերգին»,–գրել է վարչապետը` Facebook-ի իր էջից ուղիղ միացմանը կից։
Հիշեցնենք, որ նման նվագախումբ ստեղծելու գաղափարի հեղինակը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն է, գաղափարն իրականություն է դարձել WCIT-2019–ի կազմակերպիչների աջակցությամբ։
WCIT նվագախումբը համախմբում է ավելի քան 100 երաժշտի, 30-ը՝ Հայաստանից։ Մյուսները ներկայացնում են նախորդ տարիներին «WCIT» համաժողովները հյուրընկալած 14 երկրները` Կանադա, Նիդեռլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայբեյ, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան։
Սերժ Թանկյանն ու WCIT 2019-ի հիմնական զեկուցողներն արդեն Հայաստանում են. լուսանկարներ
WCIT–2019 ՏՏ համաշխարհային համաժողովը, որն առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում, Երևանում մեկնարկել է րոպեներ առաջ և կավարտվի ամսի 9-ին։ 60 երկրից ավելի քան 2 հազար պատվիրակություն կժամանի մեր երկիր։