WCIT 2019-ի պատվիրակները պարբերաբար կայցելեն «ԴիջիԹեք Էքսպո». սպասված տեխնոտոնը մեկնարկեց

WCIT 2019 համաշխարհային կոնգրեսի պատվիրակները կծանոթանան Հայաստանի տեխնոլոգիական ներուժին։ Կգործի հատուկ տրանսպորտ` WCIT 2019-ից Դիջիթեք և հակառակ ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի-Sputnik. Արդեն 15-րդ անգամ Երևանում «ԴիջիԹեք Էքսպոն» մեկտեղեց ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին: «ԴիջիԹեք 2019-ի»  առանձնահատկություններից մեկն այն է, որ ցուցահանդեսը տեղի կունենա ոլորտի խոշորագույն միջոցառում համարվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT 2019) զուգահեռ։

Ուզու՞մ եք իմանալ, թե ինչպիսի օր է ունեցել Ձեր ամուսինը. արհեստական բանականությունը կպատմի

Դա հնարավորություն կտա, որ WCIT 2019 համաշխարհային կոնգրեսի պատվիրակները պարբերաբար այցելեն «ԴիջիԹեք»՝ ծանոթանալու Հայաստանի տեխնոլոգիական ներուժին։ Այդ նպատակով կգործի տրանսպորտային փոխադրում WCIT 2019-ից` Դիջիթեք և հակառակ ուղղությամբ:

Առաջատար ՏՏ նախագծեր և ստարտափեր. Հայաստանի և Ինդոնեզիայի համագործակցությունը

Ամեն տարի «ԴիջիԹեքը» մեկտեղում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ներկայացնում ձեռքբերումներն ու նախանշում ապագան: Այստեղ այցելուները ծանոթանում են տեխնոլոգիական զարգացման համաշխարհային տենդենցներին, ոլորտի ներկայացուցիչները ցուցադրում են իրենց նորարարական լուծումները:  Այն արդեն վաղուց դարձել է հայաստանյան ՏՏ ոլորտի համար սպասված տեխնոտոն, որը նաև մասնակիցներին գործարար շփումների, համագործակցության նոր հնարավորություններ է տալիս:

Այս տարի մասնակից ընկերությունների ու ծրագրերի թիվը շուրջ 100-ն է: Նրանց թվում են նաև ստարտափ ընկերություններ:

Նշենք, որ «Դիջիթեք էքսպո 2019» ցուցահանդեսն անցկացվում է Մերգելյան ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում: ԴիջիԹեքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, գտնվել պետական այրեր, տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, դիվանագետներ:

Վրանային բիզնես. հայերի ստարտափը Սիլիկոնային հովտում ավտոպիլոտ է դնում բեռնատարներում

Հավելենք, որ նախորդ տարվանից սկսած՝ ԴիջիԹեքը,  համապատասխանեցվել է միջազգային ստանդարտներին և գրանցում է այցելուների նախասիրությունները հետագայում ավելի թիրախավորված առաջարկներով հանդես գալու համար: