ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Այսօր, ժամը 18:00-ի սահմանում Volkswagen մակնիշի 14 ՏՍ 415 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 36 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է 3 եղբոր մեքենաներին, որոնք իրենց ընտանիքներով բնության գրկում հանգստանալիս են եղել, գրում է shamshyan.com-ը։
«Volkswagen մակնիշի 14 ՏՍ 415 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան-Սևան ավտոճանապարհի 36 կմ հատվածումդուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Peugeot մակնիշի 35 VQ 323 համարանիշի ավտոմեքենային, և Nissan մակնիշի 35 DC 102 համարանիշի ավտոմեքենային: Nissan-ն էլ առաջ ընթանալով, բախվել է Opel մակնիշի 32 ՏՍ 872 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով Peugeot-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի մեջ»,–գրում է կայքը։
Խոշոր վթար «Դալմա Գարդեն մոլի» մոտ. բախվել է 4 մեքենա, տուժածների թվում երեխաներ կան
Աղբյուրի տվյալներով` վթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդը, որը բախվել է թույլատրելի հատվածում կայանված ավտոմեքենաներին։
Բարեբախտաբար, կայանված ավտոմեքենաներում քաղաքացիներ չեն եղել, վթարի հետևանքով էլ տուժածներ չկան: