«Ստիպված եմ մեկ անգամ էլ հիասթափեցնել». Միրզոյանը պատասխանել է «168 ժամի» հրապարակմանը

Միրզոյանը մեկնաբանել է «168 ժամի» հրապարակումը, որում թերթը գրել էր, որ հայ-ռուսական հարաբերություններում հասունացած կնճիռներն ու խութերն արտահայտվում են ոչ միայն Պուտին-Փաշինյան մակարդակով, այլև տեսանելի են դառնում նաև միջխորհրդարանական կապերի շրջանակում»
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի-Sputnik. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը անդրադարձել է «168 ժամ» օրաթերթի հոկտեմբերի 5-ի հրապարակումներից մեկին և գրել, որ ըստ «անաչառ լրատվության մարմնավորում թերթոնի` ինքը և ՌԴ Պետդումայի նախագահ Վոլոդինը երկկողմ ձևաչափով երբևէ չեն հանդիպել»։ Այս մասին Միրզոյանը գրել է Facebook-ի իր էջում և հույս հայտնել, որ լրատվամիջոցը պաշտոնական հերքում կհրապարակի։

Նշենք, որ թերթը իր հերթական համարում «Ռուսները ցրում են Միրզոյանին» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ նշել էր, որ գրել էր «Հայ-ռուսական հարաբերություններում հասունացած կնճիռներն ու խութերն արտահայտվում են ոչ միայն Պուտին-Փաշինյան մակարդակով, այլ վաղուց կուտակվել ու արդեն տեսանելի են դառնում նաև միջխորհրդարանական կապերի շրջանակում»։

Հետհեղափոխական գնումներ. ԱԺ նախագահը թվարկել է կնոջ ձեռք բերած գույքը

«Ստիպված եմ մեկ անգամ էլ հիասթափեցնել հայ֊ռուսական հարաբերությունների լարմանն անվերջ սպասողներին՝ առաջիկայում սպասվում է նաև ՌԴ ԴԽ նախագահ Մատվիենկոյի այցը Հայաստան, իսկ նոյեմբերի 5֊ին Երևանում կկայանա ՀԱՊԿ ԽՎ հերթական պլենար նիստը»,- գրել է Միրզոյանը։

Ի դեպ, ՀԱՊԿ ԽՎ նիստն առաջին անգամ տեղի կունենա ՌԴ տարածքից դուրս, որին կմասնակցեն ոչ միայն Վ.Վոլոդինը , այլև այլ երկրների խորհրդարանների ղեկավարներ ևս։

«Գեղեցիկ չէր». ԱԺ նախագահն Արփինե Հովհաննիսյանին հիշեցրել է ուրիշների հասցեին ասածները

Միրզոյանը նաև ժողովրդական իմաստությունն է հիշեցրել (որոշ մեղքերի համար 40֊օրյա ժամկետ է սահմանել) և նորօրյա «ընդդիմադիրներին» խորհուրդ տվել չկրկնել այն սխալը, որը հայաստանյան ընդդիմությունն անում էր տարիներ շարունակ։