Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի WCIT-2019 ֆորումին Հայաստանում մոտ մեկ տասնամյակ են պատրաստվել: Եվ Աստծուն է հայտնի, թե որքան սպասված էր այսպիսի միջոցառումը մեր երկրում անցկացնելու իրավունք ստանալը: Եվ դա հաջողվեց. արժե հպարտանալ:
Պաշտոնական հատվածը և կուլիսային խոսակցությունները դեռ առջևում են: Sputnik Արմենիան ուշադիր հետևելու է միջոցառումների ընթացքին և իր ընթերցողին կներկայացնի միջոցառումների կարևորագույն դրվագները։ Իսկ մինչ այդ, մեզ հաջողվեց «բռնացնել» և առաջինը լուսանկարել իրադարձության կարևոր հյուրերի ժամանումը:
Դիտեք նրանց լուսանկարները, որոնք արդեն ոտք են դրել հայկական հողի վրա: Առաջին հույզերն ու ժպիտները` ամենը Ձեզ համար:
Եվ մի մոռացեք Քիմի և Ալեքսիսի մասին. նրանք ճանապարհին են: