Չարենցավանում Գևորգ Էմինի անունով փողոց է անվանակոչվել

Գևորգ Էմինը եղել է Չարենցավան քաղաքի հիմնադիրներից մեկը: Այսուհետև ամեն տարի մեծ գրողի անունը կրող փողոցում կկազմակերպվեն «Էմինյան օրեր» խորագրով գրական-երաժշտական միջոցառումներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի-Sputnik. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է ընդունել քաղաքի փողոցներից մեկն անվանակոչել հայտնի գրող, բանաստեղծ, թարգմանիչ Գևորգ Էմինի անունով: Այս մասին տեղեկանում ենք համայնքապետարանի Facebook-ի էջից։

«Այսուհետև քաղաքի 6-րդ թաղամասի 4-րդ փողոցը պաշտոնապես կկոչվի Գևորգ Էմինի անունով»,- նշված է Facebook-յան գրառման մեջ:

Պարզվում է` Գևորգ Էմինը միայն հայ գրականության մեջ չէ, որ նշանակալի ժառանգություն է թողել: Նա նաև Չարենցավան քաղաքի հիմնադիրներից է:

Նոր Գեղիի կենտրոնական փողոցը կշարունակի կոչվել Ֆրոնտիկ Թևոսյանի անվամբ

Ուսուցչի և այգեպանի ընտանիքում ծնված Գևորգ Էմինն ավարտել է  պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական ֆակուլտետը։ Քչերը գիտեն, որ նա ոչ միայն մեծ պոետ է, այլև քաղաքի հիմնադիր: Որպես հիդրոինժեներ՝ 1948 թվականին նա մասնակցել է Լուսավան, այժմ Չարենցավան քաղաքի հիմնադրմանը:

Թուրք կինոռեժիսորը մեր վարչական շրջաններից մեկն է ուզում տեսնել. ի՞նչն է գրավել նրան

Հավելենք, որ Չարենցավան համայնքի ղեկավարի տեղակալ Վարդգես Չիլինգարյանի խոսքով՝ յուրաքանչյուր տարի մեծ գրողի անունը կրող փողոցում կկազմակերպվեն «Էմինյան օրեր» խորագրով գրական-երաժշտական միջոցառումներ: