Եվս մեկ հյուր. Սերժ Թանկյանը ժամանեց Հայաստան

Հանրահայտ երաժիշտը կմասնակցի համաշխարհային կոնգրեսին, որն առաջին անգամ է անցկացվելու Հայաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը քիչ առաջ ժամանեց Երևան։ Նա Հայաստան է եկել` Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին՝ WCIT 2019-ին մասնակցելու նպատակով։

Այսօր Հայաստան է ժամանել նաև ծրագրավորման ոլորտի խոշոր «Ինֆոսիս» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրֆին

Հիշեցնենք` կոնգրեսը Երևանում նախանշված է հոկտեմբերի 6-9-ը։ Մասնակցության համար Հայաստան են ժամանելու ավելի քան 20 երկրների նախարարական պատվիրակություններ` ավելի քան 2000 մասնակիցներով։

Հրավիրվածների թվում են նաև Աբու Դաբիի ներդրումային ֆոնդը` «Մուբադալա» ընկերությունը, Քիմ Քարդաշյանը, Էրիկ Իսրայելյանը, Ալեքսիս Օհանյանը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների Համաշխարհային կոնգրեսը (WCIT) առաջին անգամ է անցկացվելու Հայաստանում: ՏՏ ոլորտի աշխարհի ամենահեղինակավոր համաժողովի կազմակերպման հերթափոխը Հայաստանին է փոխանցել Բրազիլիան, որտեղ անցկացվել էր 2018թ–ի համաժողովը։ Իսկ մեր երկիրն այդ իրավունքը 2020թ–ի կփոխանցի Հնդկաստանին:

WCIT նվագախմբի փորձը` Հանրապետության հրապարակում. բացառիկ լուսանկարներ