ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Մեր տեղեկություններով` երեկ մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում հոսպիտալացվել է ազգությամբ հնդիկ մի երիտասարդ։ Բժիշկները ախտորոշել են պոլիտրավմա։
Ըստ որոշ լուրերի` նա հիվանդանոցում հայտնել է, որ բարձր տեղից ընկել է, սակայն բուժհաստատություն եկած ոստիկանները պարզել են հակառակը։
Երևանի կենտրոնում 2 երիտասարդի են դանակահարել
Ըստ խոսակցությունների` նրան մետաղե ձողով ծեծել է նրա` դարձյալ ազգությամբ հնդիկ մեկ այլ երիտասարդ։ Մեզ չհաջողվեց պարզել` ինչն է եղել միջադեպի պատճառը։ Կատարվածի մանրամասները ճշտում են իրավապահները։
Ավազակային հարձակում Գավառում. 25-ամյա աղջիկը խլել է ատրճանակն ու դիմել ինքնապաշտպանության