Սեքս սկանդալ Թբիլիսիում. գեղեցկուհին «մատնել է» պատգամավորին

Վրաստանում հերթական սեքս սկանդալն է ծավալվել, որի դերակատարներից մեկը Թբիլիսիի սակրեբուլոյի պատգամավորն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանում իրավապահները հետաքննում են «Վրացական երազանք` ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունից Թբիլիսիի սակրեբուլոյի (խորհրդակցական մարմին – խմբ.) պատգամավոր Իլյա Ջիշկարիանիի` երիտասարդ կնոջ նկատմամբ հավանական սեռական բռնություն գործադրելու վերաբերյալ գործը։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Առաջին ալիքին։

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ոմն Տամտա Տոդաձեն «Գլխավոր ալիքին» տված հարցազրույցում պատմել է պատգամավոր և իր ղեկավար Իլյա Ջիշկարիանիի ոտնձգությունների մասին։ Տամտան, որը պատգամավորի օգնականն է, ասել է, որ Իլյան անվայելուչ առաջարկ է արել, բայց մերժում է ստացել։ Երբ պատգամավորը նկատել է, որ կինը հեռախոսով ձայնագրում է իրենց խոսակցությունը, հարձակվել է նրա վրա ու կոտրել հեռախոսը։

Ջիշկարիանիին հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ։

Հայտնի ռեփերը վիրավորել է կովկասի կանանց. ով է նրան «ստիպել» ներողություն խնդրել

Հետաքննություն է ընթանում երեք հոդվածով` «սեռական բնույթի գործողություններ», «բռնություն» և «գույքի ոչնչացում»։ Նշվում է, որ պատգամավորին, ինչպես նաև տուժած կնոջը և մի շարք այլ անձանց արդեն հարցաքննել են։ Փորձաքննություն է նշանակվել։

Միջադեպին արդեն արձագանքել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն։

«Կասեմ ուղիղ, եթե փաստն ապացուցվի, ապա մենք հրապարակավ կարձագանքենք, որպեսզի հասարակությունը համոզվի, որ իշխանությունները խիստ և օբյեկտիվ են գնահատում նման իրավիճակները», – ասել է Տալակվաձեն։

Նա կոչ է արել սպասել հետաքննության արդյունքներին` միջադեպի բոլոր մանրամասները պարզելու համար։