ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հոկտեմբերի 7-ին նախանշված հերթական դատական նիստի ընթացքում ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն գործը վարող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին փաստաբանական թիմի գրասենյակից։
«Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին նախորդ դատական նիստին հայտնել էր պաշտպան Հայկ Ալումյանը՝ պատճառաբանելով Ռ․ Քոչարյանի նկատմամբ դատավորի դրսևորած վարքագիծը»,– հիշեցնում է երկրորդ նախագահի պաշտպանական թիմը։
Նշենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը տեղի կունենա երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 13:00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր)։
ՍԴ–ի` Քոչարյանի գործով ՄԻԵԴ ներկայացրած դիմումը վարույթ է ընդունվել
Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 17-ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդությունը։
Իսկ սեպտեմբերի 20-ին նույն դատարանը մերժել էր նաև Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
Ռոբերտ Քոչարյանին կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն