ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանը երեկ այցելել է նախկին կնոջը` Ելենա Ստեպանենկոյին։ Այս մասին պատմել է Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինը Twitter–ի իր էջում։
Ստեպանենկոյի ու Պետրոսյանի համատեղ գույքի թեման դեռ քննվում է դատարանում։
«Դա տեղի ունեցավ։ Եվգենի Պետրոսյանը վերջապես կարողացավ մուտք գործել սեփական բնակարան, որը զավթել է Ստեպանենկոն», – գրել է փաստաբանը և լուսանկար հրապարակել։
Նա նաև մեկ այլ լուսանկար է հրապարակել, որում, ըստ նրա, Ստեպանենկոն նկարում է Instagram–ի սթորիզի համար։
Ժորինը որոշել է կատակել և Պետրոսյանի նախկին կնոջ լուսանկարն է հրապարակել սթորիզում` կից գրելով. «Նախկինի մոտ ենք եկել։ Ուրբաթ»։
Փաստաբանը նաև տեսանյութ է հրապարակել «Հաջողության ջենտլմենները» ֆիլմի երաժշտությամբ` գրելով. «Հատուկ գործողությունները հաջող անցան։ Շնորհավոր բոլորի ուրբաթը»։
Հիշեցնենք, որ դատարանը Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի ամուսնությունը չեղարկել է անցած տարվա նոյեմբերի 16–ին։ Նրանք ավելի քան 30 տարի ամուսնացած էին։ Ապահարզանի պատճառները պաշտոնապես չեն հայտնում։ Երկուսն էլ դիմել են ամուսնալուծության, թեև առաջինը Ստեպանենկոն է հայտ ներկայացրել։
Ելենա Ստեպանենկոն Եվգենի Պետրոսյանից գրեթե կես միլիոն դոլար է թաքցրել
Դատարանը կալանքի տակ է վերցրել է վիճելի ունեցվածքը, որպեսզի ամուսիններից ոչ ոք չփորձի յուրացնել այն մինչ դատարանի որոշումը։ Պետրոսյանի ու Ստեպանենկոյի հաշիվները նույնպես կալանքի տակ են։
Թող ինքը փորձի վճարել. Եվգենի Պետրոսյանը ֆինանսական հարված է հասցրել Ստեպանենկոյին