Լոռու մարզում 5 մարդ թունավորվել են գետնասնկից. երկուսը երեխաներ են

Տղամարդը գետնասունկ է հավաքել, հետո նա, երկու կանայք և երկու երեխաները կերել են ու թունավորվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Լոռու մարզում թունավորման դեպք է գրանցվել։ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` հոկտեմբերի 4-ին, ժամը 03.40-ին, Բազումի բաժինը հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել 37-ամյա մի տղամարդ, 31 և 59-ամյա կանայք, 9 և 11-ամյա անչափահասներ։

Վանաձորում տեղի ունեցած սարսափելի սպանությունը բացահայտվել է

Գյումրի–Այրում երկաթուղային ճանապարհին գնացքը մի կնոջ է հարվածել

Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկաններին տուժած տղամարդը հայտնել է, որ թունավորվել են հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքից իր հավաքած գետնասունկը ուտելու հետևանքով:

Նախապատրաստվում են նյութեր:

Հայտնի ռեժիսոր Սարգիս Միքայելյանը վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջը