ՌԱԴԻՈ

Հակոբյան. «Եթե բանակցային գործընթացում առաջխաղացում չկա, բացարձակապես անսպասելի չէ»

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին:
Sputnik
Հակոբյան. «Եթե բանակցային գործընթացում առաջխաղացում չկա, բացարձակապես անսպասելի չէ»

Հակոբյանի կարծիքով՝ եթե ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում առաջխաղացում չկա, բացարձակապես անսպասելի չէ:

«Բոլորս էլ հասկանում ենք, որ Մադրիդյան սկզբունքները չեն կարող կարգավորման հիմք հանդիսանալ, որովհետև Հայաստանի շահն այդտեղ չի երևում, ուստի չի կարող մեզ համար ընդունելի լինել անկախ նրանից, թե ինչ են հայտարարում»,– ասում է նա:

Սոչիում կայացած «Վալդայ» ակումբի հավաքի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցով քաղաքական գործընթացն արգելակվել է։ Լավրովի խոսքով` կողմերը հայտարարություններ են անում, որ Արցախը Հայաստան է, իսկ դա չի օգնում քաղաքական գործընթացը վերսկսելու մթնոլորտ ստեղծելուն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը և հակադարձելով Փաշինյանի հայտարարությանը, ասել էր, որ «Ղարաբաղը Ադրբեջանն է»:

Սարգսյան․ «Ալիևի հայտարարությունից հետո մենք պետք է դիվանագիտական նոտայով դիմենք ՄԱԿ-ին»

«ՌԴ արտգործնախարար Լավրովը փաստում է, որ անվտանգության և խաղաղության երաշխիքը շփման գոտում հենց Ռուսաստանն է՝ հավելելով, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի սրացումներ չլինեն: Հավանականությունն էլ շատ քիչ է, որ կսկսվեն լայնածավալ ռազմական գործողություններ»,- նշում է Հակոբյանը:

Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ պետք է փորձել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե հանդես գալ հայտարարություններով: Ընդ որում՝ երկու կողմի հայտարարություններն էլ աչքի են ընկնում կոշտ հռետորաբանությամբ:

Հակոբյանը չի տեսնում որևէ լուրջ հնարավորություն, որ զուտ բանակցային գործընթացում, գոնե այն փաստաթղթի շրջանակում, որը դրված է սեղանին, լինեն արագ առաջխաղացումներ: Պարզապես ձգտում են ապահովել դրական ֆոն, որպեսզի հետագայում հիմք լինի ավելի լուրջ համագործակցության համար:

Ղարաբաղյան հակամարտության լուծման քաղաքական գործընթացն արգելակվել է. Լավրով